Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Սպասում եմ՝ տեսնեմ, թե ո՞ր ուժային կառույցն է հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում». Սարո Սարոյան

427
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 12:35
«Սպասում եմ՝ տեսնեմ, թե ո՞ր ուժային կառույցն է հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասում եմ տեսնեմ, թե որ ուժային կառույցն է ավելի արագ կողմնորոշվում, նյութեր նախապատրաստում, հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում: Շմայսի մասին, որպես քիլլերի, ով բարձրաստիճան որոշակի պաշտոնյաների պատվերներն է կատարել, խոսակցություններ հանրության շրջանում վերջին տարիներին միշտ եղել են: Ինձ հետաքրքիր է ԱԱԾ-ի ու ոստիկանության քաղաքական հասունության աստիճանը միմյանց նկատմամբ: Հովհաննես Հովսեփյանի ձերբակալմամբ ոստիկանությունը միայն առաջ ընկավ՝ վերջինիս իր ճանկը գցելու հարցում, յուրացման, կոռուպցիայի տարբեր դրսևորումների դեպքերով այս երկու օրը այն մեծ գործ ունի անելու: ԱԱԾ-ի բացահայտած Մանվել Գրիգորյանի դեպքին հավասարազոր գործ ու քաղաքական երանգ նա դեռ չի ստացել ու առաջիկա առողջ մրցակցությունը շատ հետաքրքիր զարգացումներ է մեզ խոստանում»: