Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

ՀՔԾ-ն՝ Վստրեչի Ապերի հետախուզման մասին

213
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 11:45
ՀՔԾ-ն՝ Վստրեչի Ապերի հետախուզման մասին

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել.

«Հաշվի առնելով 19.06.2018թ-ին Ա. Վ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, հարկ ենք համարում հայտնել, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Վերը նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է, և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խստիվ պահպանմամբ»:

Ավելի վաղ ՀՔԾՆ-ն հայտնել էր, որ Ա. Վ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ բռնության գործադրմամբ և զենքի սպառնալիքով մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու համար: