Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Շուրջ երեք տարի եղել եմ Հանրայինի լուրերի ծառայության ղեկավարներ Գևորգ Ալթունյանի և Հարություն Հարությունյանի «սև ցուցակներում»». Հայկ Մարտիրոսյան

505
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 13:30
«Շուրջ երեք տարի եղել եմ Հանրայինի լուրերի ծառայության ղեկավարներ Գևորգ Ալթունյանի և Հարություն Հարությունյանի «սև ցուցակներում»». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շուրջ երեք տարի՝ իմ գաղափարակից ընկերների հետ միասին եղել եմ Հանրային Հեռուստաընկերության լուրերի ծառայության ղեկավարներ Գևորգ Ալթունյանի և Հարություն Հարությունյանի «սև ցուցակներում»: Այդ ցուցակը դադարեց գործել միայն հեղափոխությունից հետո: Չեմ կարող չնշել նաև Ալեքսան Հարությունյանին, որ այդ ցուցակներին նոր թափ հաղորդեց՝ Լատինական Ամերիկայից Բաղրամյան 26 վերադառնալով: Հարություն Հարությունյանն այսօր հեռացվեց Հանրայինից: Գևորգ Ալթունյանը, կարծեմ դեռ պաշտոնավարում է ՊՆ-ում: Ալեքսան Հարությունյանն էլ՝ անհայտ է, թե ինչով է զբաղվում հիմա, բայց հուսանք այլ՝ իր գործունեությանը իրավական գնահատական տվող հաստատություններում դեռ կտեսնենք:
Երեքին էլ հաջողություն եմ մաղթում: