Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից

4501
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 10:15
ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից

ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները։
Խնդրելով իրենց անունները չհրապարակել՝ նրանք ասել են լրագրողներին, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին շուտով հանդես կգան այս մասին համատեղ հայտարարությամբ։

Հեյլին անցյալ տարի սպառնացել էր, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ 47 պետություն ընդգրկող այս կազմակերպության կազմից, քանի որ այն շարունակաբար քննադատում է Իսրայելին և անդամների ցանկը լրացնում մարդու իրավունքների պաշտպանության հարցում վատ ցուցանիշ ունեցող երկրներով։