Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք. «Ժամանակ»

325
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 10:05
Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել՝ դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն:

ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտրելու համար:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է»։