Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը. «Ժամանակ»

339
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 10:00
Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է: Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբևէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Նշենք, որ խոսքը պետական ուսումնական հաստատությունում սովորելու մասին է, որը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս չի ներկայացել անգամ ավարտական քննություններին: Այս անգամ չներկայանալը այլ պատճառներ ունի՝ գեներալի որդին վստահ չէ, թե քոլեջում կհանդուրժեն հոր ազգադավ կեցվածքը»:

Մանրամասները՝ թերթի համարում: