Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել». Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին. «Հրապարակ»

279
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 09:55
«Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել». Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչև վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։ Երբ ԱԱԾ խուզարկության լուրը հասնելուն պես Էջմիածին են շտապել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը և գեներալի հետ առանձնազրույց ունեցել, Մանվելը նրանց վստահեցրել է, որ տնից ու առանձնատնից զենքից բացի այլ բան ԱԱԾ-ն չի հայտնաբերել։

Սակայն հետո ՀՀԿ-ականներն իմացել են, որ նա իրենց զրույցից առաջ որդու միջոցով հանգստյան տան աշխատակցին պարտադրել է հայտնաբերված «գողոնն» իր վրա վերցնել։ Եթե ՀՀԿ-ն իսկապես անակնկալի է եկել, ապա, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին․ բանն այն է, որ ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել նաև իշխանության յուրայինների վարք ու բարքի, եկամուտների մասին։ Երբ պարզվել է, թե ինչ են հայտնաբերել ամառանոցից, նա նախ թիմակիցների նեղ շրջանակում հայտարարել է, թե ամաչում է Մանվելի համար։ «Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել, թե՞ տուշոնկի ու խտացրած կաթի հույսին էր»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ պահեստում հայտնաբերված այդ ապրանքների ընդհանուր գումարը 7 միլիոն դրամ է կազմել։