Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան

347
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 20:05
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս թալանը եղել է համակարգային: Մի բան ասեմ չզրամանաք: Համակարգված թալանել են նաև սփյուռքին: Մի քանի հոգու բերել էին դաշտ, ովքեր իբրև թե զբաղվում էին զինվորի ու Արցախի պաշտպանության հարցերով: Այդ մի քանիսը ինձ սկսզբից ցանկանում էին ներգրավեին իրենց մաֆիան, բայց ես հենց սկզբից էլ ցույց տվեցի, որ անկախ եմ ու իմ նախաձեռնած ծրագրի համար պատասխանատու եմ միայն ես: Սրանք բացառապես աշխատում էին ու աշխատում են սփյուռքի վրա: Սփյուռքին ցույց են տալիս, թե իրենց ուղարկված փողերով այս ինչ բանն են արել, բայց իրականում այդ բանը արել են պետության փողերով...»: