ԱՄՆ-ի սենատը վավերացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը
Միացյալ Նահանգների սենատը վավերացրել է 2019թ. պաշտպանության բյուջեի մասին օրինագիծը: Դրանով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինը ձեռք բերի ռուսական արտադրության C-400 ՀՕՊ համակարգերը: Պատժամիջոցը պետք է լինի այն, որ ամերիկյան կողմը ժամանակավորապես կասեցնի F-35 և արդիականացված F-16 կործանիչների, Patriot ՀՕՊ համակարգերի և AH-1 ուղղաթիռների վաճառքը Թուրքիային։ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի նաև այն դեպքում, եթե ազատ չարձակվի Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Անդրյու Բրունսոնը, ով մեղադրվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու համար: Բրունսոնին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի, եթե այն հաստատվի կոնգրեսի, ապա նաև Սպիտակ տան ղեկավարի կողմից: Նշենք, որ C-400 համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կազմել է 2,5 մլրդ դոլար: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00