«Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար: Կարծում եմ՝ հասկացաք ինչ նկատի ունեմ». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավորները ելույթներ են ունենում, հերթագրված են միայն «Ելք»-ի ու «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Գործ ունենք նրա հետ, որ Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը սովորական, շարքային գող է, ով կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը: Սա տարիների բեսպրեդելի արդյունք է, ով ռեգիոնը դարձրել էր իրենը, բնակիչներին՝ ճորտ: Առնվազն կարող եմ տարակուսել, որ իրավապահ համակարգը չի իմացել, որ առաջնագծի համար նախատեսված 1-03-ի մեքենան տեղ չի հասել: Գրիգորյանը պատասխան պիտի տա զոհված զինվորների ծնողների առաջ: Մեր երկրում բազմաթիվ մանվելգրիգորյաններ կան, նա միակը չէ: Նա պետք է պատասխան տա այն երեխաների առջև, որոնցից մեկի ծնողի հետ երեկ խոսում էի,: Երեխան նամակում գրել էր՝ «Աղոթում եմ քեզ համար, իմ զինվոր», և որի ծնողն ապառիկով գյուղի խանութից քաղցրավենիք էր վերցրել ու ուղարկել զինվորներին: Մինչդեռ ուղարկածը հասել էր արջերին ու վագրերին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ սպա Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար. «Եթե իհարկե այդքան քաջություն ունենա: Կարծում եմ՝ հասկացաք ինչ նկատի ունեմ»,- եզրափակեց ելույթը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36