Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս տեսակը հենց ՀՀԿ-ի պսակն է, որին «աճեցրել է կոլբայում» ու գցել ժողովրդի ջանը». Հովսեփ Խուրշուդյան

245
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 10:30
«Այս տեսակը հենց ՀՀԿ-ի պսակն է, որին «աճեցրել է կոլբայում» ու գցել ժողովրդի ջանը». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը գրել է.

Մեր դժբախտությունների հիմնական պատճառը երբեւէ թուրքը չի եղել, արտաքին որևէ չարակամ ուժ չի եղել: Մանվելգրիգորյան տեսակն է, որից զզված բանակը հանձնեց Օլթին ու Ղարսը: Այս տեսակն է՝ տգետ, ընչաքաղց, անարժեք ու անսուրբ, ուռա-հայրենասեր, թիկունքից խփել է մոնթեներին ու արթուրմկրտչյաններին, այս տեսակն է, որ տարիներ շարունակ եղել է Երկրի «վերնախավ». թող ՀՀԿ-ն չչքմեղանա. այս տեսակը հենց ՀՀԿ-ի պսակն է, որին այն «աճեցրել է կոլբայում» ու գցել ժողովրդի ջանը: Այս տեսակն է՝ հազարներով ընտրատեղամասերում կեղծել ընտրությունները և հետո ճոխ խնջույքներ արել սեփական ժողովրդի կամքը կոտրելը հերթական անգամ հաջողելու կապակցությամբ: Հենց որ այս տեսակը վերացրինք՝ կլուծվեն մեր բոլոր խնդիրները՝ անվտանգությունից մինչև զարգացում ու հզորացում: Իսկ այս տեսակը վերացնողը պետք է լինեն կրթույթունը և մշակույթը: ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ ՍԿՍԱԾ: