Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիան» դատապարտում է զինվորի համար ուղարկված օգնությունը յուրացնելու քայլը

522
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 10:20
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիան» դատապարտում է զինվորի համար ուղարկված օգնությունը յուրացնելու քայլը

2016թ.-ի ապրիլի քառօրյա պատերազմին մասնակցեցին բազմաթիվ եզդի զինվորներ ու ազատամարտիկներ, ովքեր իրենց կյանքը չէին խնայում հանուն հայրենիքի ու ժողովրդի պաշտպանության: Նրանցից երեքը՝ Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը, Համլետ Հաջոյանը իրենց կյանքը չխնայեցին ու զոհվեցին Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար:
Արցախյան պատերազմի սկսման օրվանից մինչ օրս հարյուրավոր եզդիներ են մասնակցել, թվով 45 եզդի ֆիդայիններ ու զինվորներ զոհվեցին պատերազմում, շատերը վիրավորվեցին, «կես մարդ» դարձան:
Յուրացնել, գողանալ հերոս զինվորների ու ֆիդայինների, ազատամարտիկների հացը, ջուրը, հագուստը, դեղորայքը, պատերազմի ժամանակ, երբ զինվորը դրա կարիքը շատ էր զգում, դատապարտելի է ու պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիան» դատապարտում է ցանկացած մարդու (անկախ նրանից գեներալ է, չինովնիկ է, թե սովորական նախրապան) գործողություն ու արարք, որը ուղղված է զինվորի բաժինը գողանալուն ու յուրացնելուն: