Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

40 հազար դոլար պարտքի պատճառով քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

346
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 01:00
40 հազար դոլար պարտքի պատճառով քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ մի քաղաքացի Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ն, այդ քաղաքացու հետ տևական ժամանակ բանակցություններ է վարել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի տեղակալ Հ. Հարությունյանը, ում, ի վերջո, հաջողվել է քաղաքացուն դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից: Նրան այնուհետև տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել ԱԻՆ ՓԾ հոգեբանն ու կամրջի վրա ծառայություն կատարող ԱԻՆ-ի ներկայացուցիչը, որից հետո տղամարդուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ա. Վ.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ նախկինում ինքը զբաղվել է ավտոմեքենաների առուվաճառքով և կուտակված 40 հազար դոլար պարտքը մարել չկարողանալու պատճառով ուզեցել է վերջ տալ կյանքին: