Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Արծրուն Հովհաննիսյանն սկանդալային բացահայտումների շուրջ գրառում է կատարել

480
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 00:15
Արծրուն Հովհաննիսյանն սկանդալային բացահայտումների շուրջ գրառում է կատարել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի՝ անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված սննդի և այլ պարագաների օրինական փոխանցումը ԵԿՄ-ին, բոլորովին և ոչ մի կերպ չի նշանակում, օրինական բառը վերաբերվում է այդ միջոցների ոչ նպատակային օգտագործմանը և այլն: Խնդրում եմ խոսքերս չաղավաղել: Որևէ տեսակի միջոց, լինի դա օրենքի սահմաններում ՊՆ-ից ստացած, կամ այլ ճանապարհով ստացած, ոչ նպատակային օգտագործելը իմ անձնական ու զգացական գնահատականներից զատ նախ պետք է արժանանա իրավական հիմնավոր գնահատականի: Բայց այդ ամենը չի նշանակում՝ ես ասել եմ, որ դրանք օրինական էին այդ տեղում գտնվում: Ոչ և վերստին՝ ոչ, դրա գնահատականը թող տան իրավապահները: Ես ընդամենը ասել եմ, որ սնունդ և այլ պարագաներ ԵԿՄ-ն արդեն շուրջ քառորդ դար է ստանում է ՊՆ-ից, քանի որ ունի կամավորականներ, որոնք մարտական ծառայություն են կատարում և կատարում է պահեստազորի դասընթացներ, բանակումներ»:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանն այս թեմային անդրադարձել էր նաև լրագրողների հետ զրույցում:

Արծրուն Հովհաննիսյանն սկանդալային բացահայտումների շուրջ գրառում է կատարել