Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «որոշ հեռուստաընկերություններին» ուղղված կոչով

532
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 23:30
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «որոշ հեռուստաընկերություններին» ուղղված կոչով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։