Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մորն ու 2 երեխաներին վրաերթի ենթարկողը 15 տարեկան է, ով մեքենան գողացել էր

349
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 21:35
Մորն ու 2 երեխաներին վրաերթի ենթարկողը 15 տարեկան է, ով մեքենան գողացել էր

Արագածոտնում երեկ երեկոյան երկու երեխաներին և նրանց մորը վրաերթի ենթարկելու համար անչափահաս է կասկածվում:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հունիսի 17-ին ժամը 20.15-ին ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.30-ին, իր մոր հետ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Յ. Պ.-ն վարելով հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ա. Ա.-ին, նրա գրկում գտնվող 2018 թ. ծնված Տ. Խ.-ին և կողքին գտնվող, 2012 թ. ծնված Վ. Խ.-ին: Երեքն էլ մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: