Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նոր նշանակումներ ՊՆ-ում

299
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 20:25
Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաև Անդրանիկ Մակարյանին զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Տիրան Խաչատրյանին զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Փիլոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար: