Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել իրեն անձեռնմխելիությունից զրկել

656
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 20:00
Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել իրեն անձեռնմխելիությունից զրկել

Aysor.am-ին հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։

«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։

Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։

Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանն աջակցող հենասյուներից մեկը։

Քանի որ չունեմ որևէ ցանկություն՝ խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»,- գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։