Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին

662
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 18:15
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, հայտնում է mfa.gov.az-ը:

«Մանվել Գրիգորյանը 2014 թվականին հպարտությամբ պատմում էր, թե ինչպես է ադրբեջանցի հարյուրավոր պատանդներին փոխարինել միայն մի քանի հայի հետ, իսկ մեծ մասին օգտագործել իր տանը՝ որպես ստրուկ: Դրա համար նրան մեղադրում էին նույնիսկ հայ իրավապաշտպանները: Նման գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիան, Մանվել Գրիգորյանն ասում էր, որ չի ճանաչում այդ կոնվենցիան և իրեն հպարտ հայ է համարում: Նման բացահայտումից հետո նա շարունակում էր իր գործունեությունը որպես նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: