Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Քոչարյանին, Սերժիկին և յուր ախպեր Սարգսյան Փյունիկին զրկեցին պատվավոր քաղաքացու կոչումից». Լևոն Բարսեղյան

437
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 17:00
«Քոչարյանին, Սերժիկին և յուր ախպեր Սարգսյան Փյունիկին զրկեցին պատվավոր քաղաքացու կոչումից». Լևոն Բարսեղյան

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.

Մինչև դուք մանվել-էդիկ-մեդիկ էիք խաղացնում, Գյումրու ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկեց Քոչարյան Ռոբիկին, Սարգսյան Սերժիկին և Յուր, ներողություն՝ յուր ախպեր Սարգսյան Փյունիկին: Սակայն՝ 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահի պահով չկարողացանք այդ կոչումից զրկել Գորիկ Հակոբյանին, զի, ինչպես ասացին դեմ քվեարկողները (ԲՀԿ), մեռած մարդ է և մենք քրիստոնյա ազգ ենք: Իհարկե, ես չհարցրի, թե բա էդ քրիստոնեաբար էի՞ն իրենց կագեբույով մեզ են բանից անում տասնամյակներ շարունակ, զի պատասխանն պարզ է: Այդ հանգուցյալին այդ կոչումից զրկելու հարցը մտցնելու ենք ավագանու հաջորդ նիստի օրակարգ, այդպես շարունակ, մինչև կզրկվի:

Մեր քաղաքն այլևս նման խայտառակության մեջ չի հայտնվելու: