Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունց զրկելուն». Արփինե Հովհաննիսյան

405
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 14:15
«Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունց զրկելուն». Արփինե Հովհաննիսյան

«Զազրելի ու անթույլատրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց, ու եթե դա համապատասխանում է իրականությանը, երկու կարծիք լինել չի կարող»,- Աժ-ում լրագրողների ետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունց զրկելուն»,- խոսելով Մանվել Գրիգորյանի հարցով ԱԺ վաղվա նիստում իր քվեարկության մասին՝ նա շարունակել է:

Հարցին՝ այդ ամենը հնարավո՞ր էր առանց Սերժ Սարգսյանի, ոստիկանության, ԱԱԾ-ի տեղեկացվածության, ԱԺ փոխնախագահը նշել է. «Այդ հարցրին ոչ թե ես պետք է գնահատական տամ, այլ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննությունը: Կպարզվի՞, որ որևէ մեկը պատասխանատու է, տեղյակ է եղել ու սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն օրենքի ամբողջ ուժով պետք է պատասխանատվություն կրի»: