Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

507
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 13:15
Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Բոլորդ գիտեք՝ ինչ առիթով ենք հավաքվել: Տեղյակ եք երեկվա իրադարձություններից, երբ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են եղել ու առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, կարող ենք արձանագրել, որ գործ ունենք երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ»,- կառավարության արտահերթ նիստում ելույթն այսպես սկսեց վարչապետը: «Հույս ունեմ, որ գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով: Ակնհայտ է, որ գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երևույթի հետ: Ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում խոչընդոտ, որպեսզի բոլոր մասնակիցները բացահայտվեն ու պատասխան տան՝ անկախ կոչումներից ու կարգավիճակից»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության արտահերթ նիստը