Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը որպես մարդ ապրելու իրավունք չունի». Նաիրա Զոհրաբյան

385
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 12:45
«Ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը որպես մարդ ապրելու իրավունք չունի». Նաիրա Զոհրաբյան

«Ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը որպես մարդ ապրելու իրավունք չունի: Մի մարդ, որ կարող է 3-րդ, 4-րդ դասարանի երեխաների նամակները պղծել, տանել, շպրտել իր արջերի առաջ, ուղղակի բարոյական իրավունք էլ չունի ապրելու: Ես բառեր չեմ գտնում արտահայտելու այդ շոկը»,- այսօր ԱԺ-ում «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սա ընդամենը մեկ էպիզոդ է. ես համոզված եմ, որ Հանրապետականի կլանից 100-ավորներ այս կարգավիճակում են, չեմ բացառում, որ ում դղյակն էլ մտնենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ նույն պատկերն ենք տեսնելու»,- շարունակեց պատգամավորը՝ հավելելով. «Էդպես ե՞ք կրթում Երկրապահ երիտասարդներին...: Սա տղամարդու, մարդու, զինվորի, վոյինի բարոյալքման վերջակետն է: Ես սա ասում եմ որպես կին, որպես ՀՀ քաղաքացի: Երեկվանից աշխարհի բոլոր ծայրերից զանգում և պահանջում են հստակ գնահատկան տալ այդ անբարոյականութանը»:

Հարցին՝ հանարավո՞ր է Մանվել Գրիգորյանը գործել է առանց բարձրաստիճան պաշտոնյաների գիտության, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Այն, որ առանց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների իմացության որևէ մեկը կարող է այդպես դաժանորեն թալանել բանակը, հնարավոր չէ: Դատելով ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից, ես տպավորություն չստացա, որ իրենց զարհուրեցրել է Մանվել Գրիգորյանի արարքը: Հանրապետականը պետք է քաղաքական գնահատական տա այս ամենին, եթե չի ուզում իրեն նույնացնի Մանվել Գրիգորյանի հետ»,- եզրափակեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը: