Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Միամիտ մարդ կա՞, որ մտածում է, թե ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում». Գևորգ Պետրոսյան

319
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 12:20
«Միամիտ մարդ կա՞, որ մտածում է, թե ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում». Գևորգ Պետրոսյան

«ԱԱԾ տեսանյութից ակնհայտ դարձավ, թե ինչպիսի ստոր գործողություններ են իրականացվել զինվորի, բանակի նկատմամբ, ՀՀ-ի դեմ, որը որևիցե կերպ չենք կարող բնութագրել ու դա եղել է Ազգային հերոսի կողմից: Նման անձն օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին: «Ներկայիս իշխանությունները վճռական են, որ օրենքի գերակայություն լինի»,- հավելել է նա: Ասուլիսին ներկա էր նաև նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. ««Ծառուկյան» դաշինքը շահագրգռված է ցանկացած իրավախախտման բացահայտման: Միամիտ մարդ կա՞, որ մտածում է, թե ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում: Իրավապահները պետք է պարզեն մասնակիցներին, կազմակերպիչներին: Ավելի արգահատելի արարք էս պահին ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Եթե մարդն իր ու մերձավորների հարցերը լուծում է բանակի հաշվին, պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության»,- ասել է նա: