Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պահանջում ենք մանվել գրիգորյանին զրկել գեներալի կոչումից և ետ վերցնել հերոսի կարգավիճակը». Ստրասբուրգի հայ համայնք

508
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 12:25
«Պահանջում ենք մանվել գրիգորյանին զրկել գեներալի կոչումից և ետ վերցնել հերոսի կարգավիճակը». Ստրասբուրգի հայ համայնք

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

ՀՀ Ազգային Ժողովին.
Մենք աշխարհասփյուռ հայերս դիմում ենք ձեզ.

Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ լինելով Հայոց Բանակի սպայական կազմում օր օրի թալանել է մեր բանակը, դրանով խալխլել է Հայոց պետականության հիմքերը, պետության հաշվին ստեղծել է իր և իր ազգականների համար բարեկեցիկ ապագա, սակայն հանցավոր համաձայնության գալով նախկին իշխանությունների հետ միշտ կարողացել է թաքցնել գողոնը: Թավշյա հեղափոխությունից հետո ձեր շնորհիվ ԱԱԾ- ն բացահայտեց մի ողբերգական իրականություն, որը մարդկային բանականության մեջ նույնիսկ չի տպավորվում,

Ուստի, մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով ազգությամբ հայ, պահանջում ենք գեներալ մանվել գրիգորյանին զրկել գեներալի կոչումից և ետ վերցնել իրեն տրամադրված հերոսի կարգավիճակը:

Կանխավ շնորհակալություն»: