Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծնկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից». Արթուր Սաքունց

883
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 09:50
«ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծնկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է.

«ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը ողջ կազմով այսօր ԱԺ-ում պետք է ծնկաչոք ներողություն խնդրի բոլոր երեխաներից, որոնց թաթիկներով գրված նամակներն իրենց խմբակցության անդամը գողացել է զինվորներից, որոնք այդպես էլ չեն ստացել այդ այնքան սպասված, քաջալերող, աջակցող, սիրով լի նամակները:

ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծնկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից՝ իրենց խմբակցության անդամի անմարդկային վերաբերմունքի համար:

Ունեք մարդ մնալու վերջին քայլը կատարելու, նաև մեր բոլորի մեջ Ձեր նկատմամբ գեթ մեկ կաթիլ մարդկայինը չվերացնելու համար:

Դա բոլորիս է պետք. և Ձեզ, և մեզ է պետք՝ մեծից փոքրին է պետք:

Եվ պահանջում եմ այդ քայլը կատարել՝ մենք բոլորս դեռ ապրելու ենք այս ամենով, բայց գոնե Ձեր կողմից մեղքի խոստովանությունը կօգնի թե Ձեզ, թե մեզ դառնությունը, վիրավորանքն ու ատելությունը հաղթահարած ապրենք:

Քաջություն ունեցեք և կատարեք Ձեզ մնացած մարդկային այդ եզակի քայլը:

Անխուսափելի իրավական պատասխանատվությունը չի տալու մարդկայինը պահպանելու այդքան անհրաժեշտը, անկախ նրանից ազատազրկված վիճակում, թե բանտից դուրս:

Կարևորը հոգու ազատությունն է անմարդկայնությունից»: