Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մանվելներին միայն Վազգենը չաճեցրեց, նա այդքան ուղեղ չուներ. Վազգենի ուղեղը Լևոնն էր». Արա Արայան

491
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 02:15
«Մանվելներին միայն Վազգենը չաճեցրեց, նա այդքան ուղեղ չուներ. Վազգենի ուղեղը Լևոնն էր». Արա Արայան

Մանվելի տուշոնկաների, ավտոպարկի ու երեխեքի նամակների վրա կենտրոնանալ պետք չէ, դրանք էմոցիաներ են առաջացնում և շեղում կարևոր բաներից:
Մանվելի ֆիգուրը մի շատ կարևոր քար է մեր 30 ամյա շինծու իրականության մեջ:
Հանում էս Մանվելին, ամեն ինչ խառնվում է իրար:
Լևոն, Վազգեն, Ռոբերտ ու Սերժ: Թե ինչպե՞ս հենց այս ճիվաղների խմբակը երկրի տեր դարձավ, ինչպե՞ս արդեն հաղթանակից հետո զոհվեցին իսկական հերոսները, ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Ինչպե՞ս 96 թվին կեղծվեցին ընտրությունները, քանի՞ աղմկոտ սպանություն եղավ սրանց օրոք, էլ Երևանի քաղաքապետ ու ՀՀ Դատախազ, նախարար ու փոխնախարարներ, բազմաթիվ մարդկ սպանվեցին, բայց այս կեղտակույտը մնաց ջրի երեսին: Լևոնը մինչ օրս հեգնանքով խոսում է «հայս ժողովրդի» մասին, քաղաքական խաղեր է տալիս Սերժի հետ, հողերը տալուց է խոսում առանց վախենալու:
Մանվելն այդպիսի ֆիգուր է: Եվ եթե փորձեն Մանվելով սվաղել անցյալը, ոչինչ չի ստացվի, Նիկոլը արագ կդասվի նախորդների շարքին: Մենք կամ պիտի դուրս գանք այս անցյալից, մաքրազարդենք պատմությունն ու պատասխանատվության ենթարկենք բոլոր ստահակներին, կամ պիտի կոտորվենք, նվաստանանք աշխարհի առաջ: Այն ինչ, կարող էինք դառնալ տարածաշրջանի ԹԻՎ ՄԵԿ պետությունը:
Մանվելներին միայն Վազգենը չաճեցրեց, նա այդքան ուղեղ չուներ: Վազգենի ուղեղը Լևոնն էր, նա զգաց, որ պատերազմն ավարտվում է և իսկական հաղթողները վերադառնալու են, հաշիվ են պահանջելու իրենց արածների համար: Եվ սկսվեց վտանգավոր մարդկանցից ազատվելու պրոցեսն ու նոր «հերոսներ» կերտելու պրոցեսը: Նրանց Մոնթե ու Ազգալդյան պետք չէին, մանվելներ ու սեյրաններ էին պետք:
Այ այսպիսի ֆիգուր է Մանվելը, կամուրջներն այրված են, կամ առաջ, կամ անդունդ...
Սերժիկենք այս պարտիան տանուլ են տալու:
Հուսանք, Սերժը կլինի ԼՏՊ-ի վերջին փուռը տված ընկերը, սխալվել ես Սերժիկ, ճիշտ խաղընկեր չես ընտրել...