Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Զինվորի զենքը գողացել, զինվորի հացը գողացել, 1000 դրամ էլ վրադիր էին նալոգ դրել». Երանուհի Մարգարյան

393
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 01:10
«Զինվորի զենքը գողացել, զինվորի հացը գողացել, 1000 դրամ էլ վրադիր էին նալոգ դրել». Երանուհի Մարգարյան

30 տարի մեզ թալանել են, մեզ կերել, վախեցրել, մեզ ցավեցրել, 2016-ի ապրիլից հետո կյանքն ինձ համար դարձավ մինչև ապրիլ ու ապրիլից հետո, ոչ մի օր, ոչ մի ժամ առանց էդ երեխեքի մասին մտածելու չեմ ունեցել... ո՞վ են սրանք, էս ի՞նչ կենդանիներ են... ամեն վարկյան էն ցինիկ նախադասությունն եմ հիշում, որ էդ 800 հեկտարը մարտավարական առումով, ռազմավարական առումով արժեք չունի, սա ասում էր երկրի նախագահը հայրենիքի մասին... ո՞վ են սրանք... բա էդ ԱԱԾ-ն 30 տարի ի՞նչ էր անում...«Մարտիկ» հիմնադրամ կար, ո՞ւր է դրա հավաքած փողը, միլիոնները, զինվորականներին հասանելիք տներն ո՞վ գողացավ, զինվորի զենքը գողացել, զինվորի հացը գողացել, 1000 դրամ էլ վրադիր էին նալոգ դրել... բա էս տեսնելուց հետո էդ երկրապահի էսօրվա ցուցարարները իրանց երեխեքի աչքերին ո՞նց են նայելու....