Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են նոր ղեկավարների նկարներով». Արայիկ Հարությունյան

433
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 19:10
«Նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են նոր ղեկավարների նկարներով». Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը...

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»: