«Մանվել Գրիգորյանն աշակերտների՝ զինվորների համար ուղարկած ուտելիքը գողացել ու տվել է իր արջերին ու վագրերին». Նիկոլ Փաշինյանը բացահայտումներ է անում
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալումը կապված չէ միայն ահռելի քանակության զենք-զինամթերքի ապօրինի պահման, հետ այլ այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու համար: «Նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ արջերին, վագրերին, շներին և այլն: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է արցախցիներին ու բանակին ուղարկված օգնությունը: Այս կասկածները հաստատվում են նրա տանն իրականացրած խուզարկումների արդյունքներում: Ոչ ոք չի ժխտում, որ նա Արցախի հերոս է, բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված դպրոցականների կոմից ճակատում կռվող զինվորին ուղարկված օգնությունները գողանալ և դրանով կերակրել սեփական կենդանիներին: Ես չեմ ուզում ոչ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն, բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաև բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, օրինակ՝ ավտոմեքենաներ: Այսօր մեր բանակը նաև սպառազինությունների մակարդակի հետ կապված խնդիր ունի, այնինչ մի մասնավոր անձի տրամադրության տակ կա ահռելի քանակությամբ զենք-զինամթերք: Կա՞ն մարդիկ, որ կարող են անել ամեն ինչ, իրենց քաղաքի փողոցներում ուղեփակոցներ դնել ու որոշել, թե ով ոնց քայլի՞: Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, նման երևույթներ չեն լինելու, ու կապ չունի՝ ով է այդ մարդը՝ հերոս, թե վարչապետի ընտանիքի անդամ»: Նա նաև հայտնեց, որ կենդանիների համար նախատեսված ուտելիքի պահեստներում խտացրած կաթի և այլնի հետ հայտնաբերվել են դպրոցականների ուղարկված նամակները զինվորներին: Երրորդ դասարանի աշակերտը նամակ է գրել զինվորին, որ նրան խտացրած կաթ, այլ քաղցրեղեն է ուղարկում, որ ինքը հպարտանում է իր հերոս զինվորով, իսկ Մանվել Գրիգորյանն այդ նամակը ուտելիքի հետ գցում է իր կենդանիների առաջը, հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով. «Զինվորի բաժինը գողացողն, ով էլ որ լինի, արժանի չէ որևէ ներման»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30