Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ չպայքարեք բոլոր ձերբակալվածների «լիարժեք և անաչառ քննության» համար». Հրանուշ Խառատյանը՝ ՀՀԿ-ին

381
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 17:10
«Ինչո՞ւ չպայքարեք բոլոր ձերբակալվածների «լիարժեք և անաչառ քննության» համար». Հրանուշ Խառատյանը՝ ՀՀԿ-ին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը.

«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունն ու պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն»

Էհ, ՀՀԿ, ՀՀԿ, որքա~ն եք խոստացել ապահովել ՀՀ բնակչության իրավունքները, որքա~ն ենք բողոքել ՀՀ բնակչության տնտեսական, սոցիալական, քաղաքական իրավունքների ձեր ոտնահարումների դեմ, որքա~ն ենք սպասել, որ ընտրողական իրավունքը կստորադասվի բոլորի հավասար իրավունքին: Բայց դուք նույնիսկ հիմա եք հավատարիմ մնում ընտրողական իրավունքի ձեր քաղաքական կուրսին, և ձեր հայտարարության համաձայն ուշադրության կենտրոնում կպահեք միայն Մանվել Գրիգորյանի ամբոջական պաշտպանության խնդիրը՝ պայքարելով այս հարցի «լիարժեք և անաչառ քննության» համար: Ինչու՞ չպայքարեք բոլոր ձերբակալվածների «լիարժեք և անաչառ քննության» և ուշադրության կենտրոնում չպահեք բոլորի իրավունքների ամբողջական պաշտպանության խնդիրները: ՀՀԿ անդամը ընտրողական իրավունքի կրո՞ղ է: