Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում. քաղաքապետի մեկնած հաշտության ձեռքն օդում մնաց

308
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 12:40
Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում. քաղաքապետի մեկնած հաշտության ձեռքն օդում մնաց

Երեկվա հանրահավաքի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ իր հրաժարականը պահանջողներին կսպասի այսօր առավոտյան՝ Հաշտության նստարանի մոտ, որպեսզի իրար ձեռք սեղմեն: Գրիգորյանի մեկնած ձեռքը, սակայն, մնաց օդում. ոչ ոք չեկավ նրա հետ հաշտության:

Քիչ անց կմեկնարկի Արմավիրի մարզպետի հանդիպումը Էջմիածնի քաղաքապետի, նրա աջակիցների ու հրաժարականը պահանջողների հետ:

Ավելի վաղ մարզպետ Գագիկ Միրիջանյանը կոչով դիմել էր էջմիածնեցիներին՝ հորդորելով հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։

Ուղիղ․ Էջմիածնի քաղաքապետին կողմ և դեմ պայքարը շարունակվում է