Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պետք է սկսել Քոչարյանի ապօրինի հրամանները կատարողներից». Արթուր Սաքունց

341
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 03:25
«Պետք է սկսել Քոչարյանի ապօրինի հրամանները կատարողներից». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է.

«Հենց պետք է սկսել ոչ միայն Քոչարյանից, գուցե և ոչ թե հենց Քոչարյանից՝ գլխավոր մեղադրյալից, որն իր դեմ կարող է և ցուցմունք չտալ, այլ հենց նրա ապօրինի հրամանները կատարողներից՝ իրավապահ և ուժային կառույցների ղեկավարներից:

Իսկ այն, որ ՀՔԾ-ն դիմել է քաղաքացիներին, դրա մեջ կա ուղերձ:

Ի տարբերություն նախորդած իշխանությունների, որոնք ՀՀ քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությունը և կատարողներն էին, և կոծկողները, նոր իշխանության օրակարգում է Մարտի 1-հանցագործության իրավական գնահատականի տալը:

Հազարավոր քաղաքացիներ, որոնք վախենում էին որևէ ցուցմունք տալ, կարող են իրենց տեսածը, լսածն ու իմացածը հայտնել ՀՔԾ-ին, հատկապես Մարտի 1-ից հետո, որպես հետապնդվողներ արտերկրներ են մեկնել:

Բայց և ՀՔԾ-ի նոր պետը ՀՔԾ-ի նկատմամբ հանրային վստահության ձևավորման խնդիրը պետք է լուծի, որը չուներ ՀՔԾ-ն մինչ այժմ»: