Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված

347
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 18:05
Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված

Միջոցառումներ՝ Բյուրական արվեստի ակադեմիայում

Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախօրեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ: «Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե էստոնացի երաժիշտների համար: Երաժշտասեր հանրությանն արդեն հայտնի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը, դուդուկի և զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելի ելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը:

Երեկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը՝ «Սալվե Ռեգինա» ծրագրով (միջնադարյան երգեր՝ նվիրված Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցին հայկական Սբ. Պատարագից հատվածներով: