Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Կրակոցներ Մալաթիայում. կրակոցներ արձակած քաղաքացին հայտնաբերվել է

325
Շաբաթ, 16 հունիսի, 2018 թ., 12:10
Կրակոցներ Մալաթիայում. կրակոցներ արձակած քաղաքացին հայտնաբերվել է

Հունիսի 15-ին՝ ժամը 18.10-ին, ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ:
Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կարեն Մ.-ն ձերբակալված է: