Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լուսավորչի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

430
Շաբաթ, 16 հունիսի, 2018 թ., 11:30
Լուսավորչի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշում է հունիսի 16-ին:

Տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Այս առիթով Մայր Աթոռի Ավանդատուն-թանգարանից հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս են բերվել Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ եկեղեցական հանդիսավոր թափորի, Միածնաէջ Մայր Տաճարի առջև Հայոց հավատի Հոր մասունքները փոխանցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին:

Մինչ այդ ներկա բարեպաշտ ուխտավորները մոտեցան և համբուրեցին սուրբ մասունքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջը:

Այնուհետև սրբի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:

Տոնի առիթով մայր եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանի: Հավարտ սրբազան արարողության, Հայաստանի տարբեր համայնքներից ուխտի եկած հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և օրհնություն ստանալու Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներից:

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի տարվեցին Լուսավորչի մասունքները