Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին

1167
Շաբաթ, 16 հունիսի, 2018 թ., 01:55
Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոց Երվանդ Մանարյանին տեսակցության: Այս մասին տեղեկանում ենք Էդվարդ Մանարյանի թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել է լուսանկարներ Լիլիթ Մակունցի այցից՝ «Առողջություն Երվանդ պապիկին մշակույթի հոգատար նախարարի կողմից» վերտառությամբ:

Ավելի վաղ հայտնել էնք, որ հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ 94-ամյա Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին կոտրել է ոտքը՝ ազդրի հատվածում, և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: