Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մշակույթի նախարարը հյուրընկալել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթըր Բալաքյանին

619
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 17:40
Մշակույթի նախարարը հյուրընկալել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթըր Բալաքյանին

«Ծննդյանս օրը երեկ նշել եմ Վանաձորում, հետո գնացինք Հաղպատ: Մարդիկ այնքան ջերմ էին ինձ ընդունում, բոլորը տորթ էին առաջարկում: Տարեդարձս երկու տորթով ենք նշել, սա իմ լավագույն ծննդյան օրն էր»:
Ամերիկահայ գրող, բանաստեղծ, 2016-ին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների ժողովածուի համար «Պոեզիա» անվանակարգում Փուլիտցըրյան մրցանակի արժանացած Փիթըր Բալաքյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն իր հիացմունքը հայտնեց նաև Լոռվա բնաշխարհի, հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ու Հայաստանի նոր սերնդի մասին, որի ձեռքերում, ըստ նրա, այսօր երկրի ներկան է ու վաղված օրը:
Փիթըր Բալաքյանը նախարար Մակունցին նվիրեց իր՝ Փուլիտցըրյան մրցանակի արժանացած «Օզոնային հանդես» բանաստեղծությունների ժողովածուն: Հանդիպման ընթացքում քննարկվեց գրողի ստեղծագործություններից որևէ մեկն առաջիկայում նախարարության աջակցությամբ հայերեն թարգմանելու հնարավորությունը: