Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

Սուրեն Սարգսյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

220
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 14:20
Սուրեն Սարգսյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

Չնայած տեղեկատվության սակավությանը, այդուհանդերձ պաշտոնական հաղորդագրություններից կարելի է անել հետևյալ եզրակացությունները։

Կողմերը չեն անդրադարձել Արցախի խնդրին (կարծում եմ անդրադարձ եղել է փակ հանդիպման ժամանակ)։ Ի դեպ, ի զարմանս ինձ, բաց հանդիպման ժամանակ Արցախին չեն անդրադարձել նաև Պուտինն ու Ալիևը։

Պուտինն անդրադառնալով առևտրաշրջանառությանը հայտնել է հետևյալ միտքը․ «Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»:
Սա հստակ մեսիջ է ԵԱՏՄ-ի մասով։

Հետաքրքիր է նաև Փաշինյանի հետևյալ միտքը․ «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա»:
Երբեք չեմ հիշում, որ «սուվերենության նկատմամբ հարգանք» արտահայտությունը որևէ հայ նախագահ օգտագործի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։