Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Նանա Գնդոյանը կորած երեխայի որոնողական աշխատանքների վերաբերյալ գրառում է կատարել

288
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 12:55
Նանա Գնդոյանը կորած երեխայի որոնողական աշխատանքների վերաբերյալ գրառում է կատարել

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Հարգելի համաքաղաքացիներ, 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքների «ժամանակավոր դադարեցման» մասին լուրը սոցիալական ցանցի տեղեկատվական դաշտում տարածվել է որոշակի աղճատումներով։ Պարզաբանեմ՝ ՀՀ ԱԻՆ-ը տրամադրել է տեղեկատվություն այն մասին, որ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կոնկրետ ԱՐՄԱՎԻՐԻ մարզում, քանի որ ամբողջ մարզը հետազոտելուց հետո, քննարկման կարիք կար. արդյոք ճիշտ է կրկնակի հետախուզություն անել մարզում, թե ավելի նպատակահարմար է որոնողական այդ ուժերը գործուղել, այլ տարածքներ։ Ընդհանուր որոնողական աշխատանքներն ինքնին ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ։
Հ.Գ. Ինչ վերաբերում է shantnews-ի մեր գործընկերներին, ապա խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ երեխայի որոնողական աշխատանքների մասին նյութում իրենք հարցազրույց են վարել ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային վարչության պետի հետ, ով պատասխանատու է կոնկրետ Արմավիրի մարզի համար և նաև նշվել է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ դադարեցում եզրույթը։