Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնը

316
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 23:05
Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնը

2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը:

Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքային համալիրի տարածքում և քաղաք Գորիսում (Սյունիqի մարզ)։

Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր․ Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը» Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։ Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ)՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV– ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով» Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները կմտորենք լատվիացի հյուրի հետ։

Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018

Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն» Այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։ Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։

Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018

Փառատոնի շրջանակներում կլինեն նաև հայ-իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով, ինչպես նաև այլ հյուրեր։

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:

Ֆիլմերի մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուղերձ «Հավատ» Լավագույն ուղերձ «Հույս», Լավագույն ուղերձ «Սեր», Լավագույն ուղերձ՝ «Խաղաղություն», Լավագույն ուղերձ՝ «Քաջություն», Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն», Լավագույն ուղերձ՝ «Հայրենասրություն»:

Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018
Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018