Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Փոխվել են անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը

241
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 19:05
Փոխվել են անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00:
Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը անձնագրային հարցերը կարգավորելուն տրամադրելու համար: