Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

Ռոբերտ Արզումանյանը կարիերան կշարունակի «Արցախ»-ում

80
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 11:25
Ռոբերտ Արզումանյանը կարիերան կշարունակի «Արցախ»-ում

«Արցախ»-ը պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի՝ Ռոբերտ Արզումանյանի հետ: Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկար»-ում, Կարագանդայի «Շախտյոր»-ում, ղազախական «Ակտոբե»-ում, լեհական «Յագելոնիա»-ում, ռուսական «ԼՈՒՉ-Էներգիա»-ում, դանիական «Ռանդերս»-ում և Երևանի «Փյունիկ»-ում: Ռոբերտը Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է, ում հետ «Արցախը» մեծ հույսեր է կապում: