Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ստիպված քանդել է իր գազալցակայանի մի մասը. «Ժամանակ»

110
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 10:10
Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ստիպված քանդել է իր գազալցակայանի մի մասը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը:

Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է:

Բայց մինչև հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի անվտանգության ամենաչնչին նորմերը, և հետևելով օրենքի պահանջին՝ նախկին ոստիկանապետի եղբայրն ԱԻՆ-ից զգուշացում ստանալուց անմիջապես հետո նյութական մեծ վնասներ կրելուց բացի, իր միջոցներով ապամոնտաժել է գազալցակայանի վտանգավոր հատվածը»։

Մանրամանսերը՝ թերթի համարում: