Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

599
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 22:30
Մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրն, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վահե Գ.-ն ամուսնացած էր, սակայն կինն ու տղան դպրոցական արձակուրդների առիթով բացակայել են տանից. նրանք մեկնել են Կապան։