Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Միշտ մեզ հետ ես, մեր սրտերում». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրը

1357
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 16:55
«Միշտ մեզ հետ ես, մեր սրտերում». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրը

«Այսօր մեր Հասոյի ծննդյան օրն է։ Միշտ մեզ հետ ես, մեր սրտերում, Հաս ջան»,- «Ֆեյսբուք»-ում գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Այսօր դերասանուհի և երգչուհի Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրն է:

Հասմիկ Ղարիբյանը ծնվել է Երևանում: Եղել է դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը: 1997թ. ավարտել է Երևանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երևանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում և Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.: 2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալա Բալա Նիցա» և այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:

Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին մահացել է քաղցկեղից: