Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

148
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 15:15
Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ ԱԱ-2018-ի մեկնարկից 2 օր առաջ։ Պատճառը վերջինիս՝ Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորելու մասին տարածված լուրն է, որը հաստատել է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը։ Այսօր Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարելէ պաշտոնանկության մասին լուրը՝ նշելով, որ խնդիրը եղել է մարզչի՝ ֆեդերացիայի մեջքի հետևում «Ռեալ»-ի հետ բանակցելը։