Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

127
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 15:10
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, որի հարցերի շարքում են նաև «Կուտակային կենսաթոշակների» և «Բարեգործության մասին» աղմկահարույց նախագծերը:

Հիշեցնենք՝ ԱԺ երեկվա նիստում «Բարեգործության մասին» օրինագծի վերաբերյալ կոշտ հայտարարություններ հնչեցրին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:

«Բարեգործության մասին» նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: