Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու ոչ մի տրամաբանական պատճառ չկա». Արմեն Մարտիրոսյան. ուղիղ միացում

307
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 14:50
«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու ոչ մի տրամաբանական պատճառ չկա». Արմեն Մարտիրոսյան. ուղիղ միացում

«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու ոչ մի տրամաբանական պատճառ չկա: Այն, որ իրեն մեղադրում էին՝ դատախազության կամ ավելի ճիշտ՝ նախորդ իշխանությունների կողմից հորինված պատմություն էր, դատավորն էլ ոչ թե արդարադատություն էր իրականացնում, այլ՝ ինչ- որ կապրիզներ էր առաջ տանում դատարանում, անկախ քաղաքական իրավիճակից, պետք է արդար վճիռ կայացվի, քանի որ չկա հանցակազմ, այլ կար նախոդ իշխանության կողմից հրահանգ դատարանին, իսկ առաջադրված մեղադրանքները բոլորը շինծու են»,- դատարանում հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչում քննվում է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանների միջնորդությունները՝ վերջինի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու վերաբերյալ: