Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

«Ընդդիմադիր գործիչն իշխանություն տեղափոխվելիս չպետք է իր հայեցակարգը փոխի». Շարմազանովը՝ Փաշինյանին

192
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 14:10
«Ընդդիմադիր գործիչն իշխանություն տեղափոխվելիս չպետք է իր հայեցակարգը փոխի». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Տիկին Թանդիլյանն ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է. սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, որ առնվազն 30 տարի նրան ճանաչում է: Դա իր որոշումն է: Չեմ մեկնաբանում... Մենք ընդդիմություն ենք ու կառավարությունում առկա փոխատեղումները չենք մեկնաբանում»,- անդրադառնալով Սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այն կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչը, երբ ընդդիմությունից տեղափոխվում է իշխանություն և հակառակը, պետք է իր քաղաքական հայեցակարգը փոխի»,- խոսելով կուտակային համակարգի վերաբերյալ Փաշինյանի քայլի մասին՝ շարունակեց Շարմազանովը: